ՀայաստանՍոցիալական

Տրանսպորտի վճարման մեթոդների փոփոխմամբ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հասույթն ավելանում է

Երևանի քաղաքապետարանը հաճախակի ամփոփում է տրանսպորտի վճարման մեթոդների փոփոխությունից հետո ավելացված հասույթը։

Նախորդ շաբաթվա համեմատ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հասույթն ավելացել է շուրջ 24 միլիոն դրամով, օրական՝ 3,5 միլիոն։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը վերջերս ասուլիսի ժամանակ նշել է, որ նոր 171 ավտոբուսների գիծ դուրս գալով տրանսպորտի վիճակն էականորեն բարելավվելու է։ Ավտոբուսները մինչ օրս գիծ չեն դուրս եկել․ դրանք դեռ մաքսազերծման փուլում են։ Բացի այդ՝ համացանցում տեսանյութեր է տարածվում, որտեղ բնակիչները բողոքում են 18 համարի երթուղին սպասարկող ավտոբուսից։

Սրան զուգահեռ՝ նոր մեթոդների ներդրումը վճարման խնդիրներ է առաջացնում։ Քաղաքապետարանը այդ խնդիրների լուծման համար հանձնարարել է լուծումներ։ Հունվարի 1-ից առանց համապատասխան վճարի ուղևորափոխադրման պարագայում ծառայությունը կկարողանա վարչարարություն իրականացնել: 

Շուշան Ասրյան