
Պարզվել են Նոր Խարբերդում 17-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները
Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության գործով նոր մանրամասներ է հաղորդում Քննչական կոմիտեն։
Պարզվել են շարժառիթը, տուժածին մարմնական վնասվածք հասցրած անձի ինքնությունը։
Ըստ հաղորդման՝ անչափահասը վնասվածքներ է ստացել Նոր խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարևանությամբ երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը հայտնաբերվել և կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Շուշան Ասրյան