
«Սուրմալու» մետրոյի կայարանի համար կառուցապատման մրցույթ կհայտարարվի
«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի կայարանի կառուցման նպատակով նախագծի մրցույթ է հայտարարվել։ Սրա մասին քննարկվել է Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Հոկտեմբերի 17-ին «Սուրմալու» մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծային աշխատանքների մշակված նախագիծը քննարկվել է մասնագիտական խմբի նիստում։
«Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակից» նշել են, որ բյուջետային քննարկումների ժամանակ ծրագիրը որոշել են վերամշակվել։ Այնտեղ ներառվել է որոշակի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն անելու բաղադրիչը։ Հաջորդ խնդիրը, որ դրվել է այդ փուլում, արտաքին փորձագիտական համայնքին կամ միջազգային կառույցներին նախագիծը ուսումնասիրության տրամադրելն էր։
Եթե մինչ նոյեմբերի վերջ մասնագիտական խմբի հաջորդ նիստը կայանա, և վերամշակված նախագիծը հաստատվի, կմեկնարկի մրցութային գործընթացի փուլ։
Բանակցություններ են տարվում միջազգային կառույցների հետ ծրագրի հավանական ֆինանսավորման շուրջ։ Առաջիկայում պատրաստվում են միջազգային կառույցները տեղական այց ունենալ։