ՀայաստանՍոցիալական

Սառեցվել է հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման նախագծի ընթացքը

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման նախագծի ընթացքը սառեցրել է։

Ըստ նախարարության՝ հանրության տարբեր խմբերի ընկալումներում որոշ մտահոգություններ դեռևս փարատված չեն։

Այս նախագծի վերջնարդյունքը, ըստ նախարարության, պետք է լիներ հանրային անվտանգության միջավայրի բարելավումը։

ներկայումս քննարկվում է առանձին նախաձեռնությամբ խնդրի փուլային լուծման տարբերակը

Նախարարությունը նախատեսում է քննարկման առարկա դարձնել պետական և ՏԻՄ տեսահսկման համակարգերին ՆԳՆ հասանելիություն տրամադրելու մոտեցումը։

Շուշան Ասրյան