
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Լաշա Տալախաձեն Վրաստանի խորհրդարանի անդամ կդառնա
Աշխարհի ամենաուժեղ ծանրորդ, վրացի Լաշա Տալախաձեն բաց կթողնի սպասվող աշխարհի առաջնությունն ու շուտով Վրաստանի խորհրդարանի անդամ կդառնա։
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան նշում է, որ Լաշան կդառնա Վրաստանի խորհրդարանի անդամ դեկտեմբերին Բահրեյնում կայանալիք աշխարհի առաջնության մեկնարկից առաջ:
Տալախաձեն 2015 թվականից հետո մասնակցած բոլոր մրցաշարերում միայն ոսկե մեդալ է նվաճել։ Նա այն 5 մարզիկներից մեկն է, որ օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն է։ 2028 թվականի օլիմպիական խաղերին վրացին կարող է դառնալ միակը օլիմպիական 4 ոսկե մեդալով։
Գերծանր քաշային կարգի բոլոր ռեկորդները պատկանում են վրացուն։ Պոկում վարժությունում նա գրանցել է 225 կգ արդյունք, հրում վարժությունում՝ 267 կգ արդյունք։ Նա աշխարհի ռեկորդակիր է նաև երկամարտի 492 կգ արդյունքով։
Տալախաձեն նաև աշխարհի ու եվրոպայի յոթակի ոսկե մեդալակիր է։