
Վանդալիզմի է ենթարկվել Արցախի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը
2024 թվականի նոյեմբերի ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է Ստեփանակերտում գտնվող «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը։ Տեսանյութում ակնհայտ երևում է, որ այն ադրբեջանցիները պատել են հայերին ու Հայաստանը ծաղրող զանազան գրություններով։ Հուշարձանի վրա նաև մեծ քանակությամբ անուններ են հայտնվել, որոնք հավանաբար, հուշարձան այցելած ադրբեջանցիներն են թողել իրենց հետևից։ Ահս մասին հայտնել է Monumentwatch կայքը, որը մշտադիտարկում է Արցախի մշակութային ժառանգությունը։
Տեսանյութերից երևում է, որ հուշարձանի շրջակա տարածքը վնասված է: Միևնույն ժամանակ նկատելի է, որ ադրբեջանական քարոզչամեքենան նոր թեզ է առաջ քաշում, որ թեպետ հուշարձանը կառուցված է խորհրդային տարիներին ադրբեջանական գումարներով, սակայն այն «դարձել է հայկական անջատողականության խորհրդանիշ», ուստի պետք է ապամոնտաժվի: