
Հայաստանը ներկայացնող պարային զույգը բրոնզե մեդալ է նվաճել
Օրերս Երևանում անցկացված մեծահասակների 10 պարաձևերով առաջնությունում Հայաստանը ներկայացնող Յարոսլավ Կիսիլյով և Սոֆյա Ֆլիպչուկ պարային զույգը բրոնզե մեդալ է նվաճել։ Առաջնությանը ընդհանուր առմամբ 31 երկրի ներկայացուցիչ է մասնակցել։ Նրանցից 6-ը հայտնվել են եզրափակչում՝ թե՛ լատինամերիկյան, թե՛ եվրոպական պարաձևերում:
Պարային զույգը մեծահասակների պայքարին առաջին անգամ էր մասնակցում։ Նրանք անցել են որակավորման, քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերով և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը։
Առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել Սլովենիան ներկայացնող պարային զույգը, իսկ արծաթե մեդալները՝ Լեհաստանի ներկայացուցիչները:
Ծրագիրը կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախաձեռնությամբ։