ՀայաստանՍոցիալական

Բոլոր մարզերում ձևավորվել են ոստիկանության քրեական, համայնքային և պարեկային կառույցներ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բոլոր մարզերում ձևավորվել են ոստիկանության քրեական, համայնքային և պարեկային կառույցներ։ Քրեական ոստիկանությունը աշխատելու է մարզի մասշտաբով։ Կառույցը զբաղվելու է ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով։

Զուգահեռ աշխատելու են նաև համայնքային ոստիկանությունները, որոնք զբաղվելու են փոքր, ոչ մեծ ծանրության հանցանքներով և մի շարք այլ գործառույթներով, որոնք առնչվում են քաղաքացիական գործերի հետ։ Կառույցի գործառույթների մեջ են մտնում նաև ձերբակալվածների պահման, զենքի թույլտվությունների տրամադրման և համայնքի հետ ամենօրյա աշխատանքները։

Երրորդ կառույցը պարեկային ոստիկանությունն է, որը գործարկվել է 2021 թվականից։ Հաջորդիվ նախատեսվում է 2025 թվականի հոկտեմբերի 1-ից ձևավորել Ոստիկանության գվարդիան, որը սպասարկելու է խոշոր միջոցառումների, համերգների անխափան իրականացումը, միջազգային հյուրերի ընդունումը և այլն։ Գվարդիան գործելու Երևանում և որոշ մարզերում։