
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է հյուրերի համար նախատեսված սեկցիայից
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է Ազգերի լիգայի վերջին տուրի` Լատվիա — Հայաստան խաղի հյուրերի համար նախատեսած սեկցիայից։ Սրա մասին հայտարարել է FAF-ը։
Նշանակում է, որ հայ երկրպագուները առանձնացված սեկցիա չեն ունենա, այլ լատվիացի երկրպագուների կողքին կլինեն։ Հայ երկրպագուները կնստեն մարզադաշտի S սեկցիայում։ Սա կարող է խնդիր լինել նաև անվտանգային առումով։
Հատկանշական է, որ անցած տարի Ռիգայում տեղի ունեցած հանդիպումը FAF-ի կազմակերպած ամենաամենաայցելած և ամենամարդաշատ հանդիպումն էր։
Հայ երկրպագուները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով ՀՖՖ գործող ղեկավարության հրաժարականը։
Լատվիա — Հայաստան հանդիպումը նոյեմբերի 17-ին է, ժամը՝ 18։00-ին։