
Դանիան առաջին անգամ հաղթել է «Միսս Տիեզերք» մրցույթում
«Միսս Տիեզերք 2024» մրցանակը այս տարի նվաճել է Դանիայի ներկայացուցիչ Վիկտորյա Թելվինգը՝ դառնալով պատմության մեջ առաջին դանիացին, ով հաղթել է մրցությում։ 21-ամյա Թելվինգը պարուհի է, ձեռներեց և ապագա իրավաբան։
Մրցույթին ընդհանուր առմամբ մասնակցել է 120 մասնակից։ Առաջին փուլում ազգային զգեստների մրցույթից հետո հաջորդ փուլ է անցել 30 հոգի։ Քառորդ եզրափակիչ անցած մասնակիցները ներկայացել են լողազգեստներով։ Կիսաեզրափակիչ անցած 12 մասնակիցները հանդես են եկել երեկոյան զգեստներով։ Վերջին փուլում հայտնված 5 մասնակիցները պատասխանել են ժյուրիի անդամների հարցերին։
Արդյունքում՝ մրցույթի հաղթող է ճանաչվել դանիացի Վիկտորյա Թելվինգը, երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել մեքսիկացի Ֆերնանդա Բելտրանը։
Այս տարի «Միսս Տիեզերք»-ի 72-ամյա պատմության մեջ առաջին անգամն էր, որ 28-ից բարձր տարիքի կանանց թույլատրվել է մասնակցել մրցույթին: 2023 թվականի մրցույթից առաջ «Միսս Տիեզերք» կազմակերպությունը նաև հանել էր հղիների, մայրերի, ինչպես նաև ամուսնացած կամ երբևէ ամուսնացած կանանց արգելքը: