ՀայաստանՏնտեսություն

213 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում

2024 թվականի հոկտեմբերին արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) կիրառման կանոնների խախտման 213 դեպք և շուրջ 97․96 մլն դրամի չափով տուգանք։ Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։

ՀԴՄ-ի խախտումներ գրանցվել են կացության կազմակերպման (1 դեպք), հագուստի, կոշիկի (1 դեպք), հանրային սննդի (1 դեպք), հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտներում (3 դեպք), մթերային խանութներում (6 դեպք), սպորտի, զվարճության (1 դեպք) և տնտեսական ապրանքների խանութում (1 դեպք)։ Արձանագրված խախտումներից 14 դեպքով 14 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 41․53 մլն դրամի չափով:

Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մանրածախ վաճառք իրականացնելիս կամ կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է: