
ՀՀ ԶՈւ-ն Հունաստանում մասնակցում է «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին
Հայաստանի ԶՈՒ-ն մասնակցում է Հունաստանում կազմակերպված «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին։ Այս մասին X-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
Զորավարժություններին մասնակցում են նաև Վրաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի, Ալբանիայի, Ավստրիայի, Բուլղարիայի, Կիպրոսի, Հորդանանի զինված ուժերի ստորաբաժանումները՝ դաշնակից և գործընկեր երկրների դիտորդների հետ միասին։
Զորավարժություններն անցկացվում է նոյեմբերի 11-22-ը։ Զորավարժությունների ընթացքում մասնակիցները վերապատրաստվում են մարտավարական մակարդակով պաշտպանական և հարձակողական գործողությունների։
Շուշան Ասրյան