
Նախատեսվում է Ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնին նոր տարածք տրամադրել
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը: Քննարկվել է ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնի նոր տարածքի տրամադրման հարցը։ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է կարճ ժամանակահատվածում նոր տարածք տեղափոխելու գործընթացը կազմակերպել։
Քննարկվել են նաև ազգային փոքրամասնություններին վերաբերող այլ հարցեր։ 2025 թվականի պետական բյուջեով ազգային փոքրամասնություններին հատկացվելիք 25 մլն դրամի բաշխման հարցն էլ է դիտարկվել։
2022 թվականի տվյալներով՝ Հայաստանում մոտ 56 000 գրանցված այլ էթնիկ խումբ ունեցող մարդ է ապրում։