Մխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանը նույնպես դիմում են գրել
Նոյեմբերի 19-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն դադարեցրել են անդամակցությունն «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին։ Ինչպես նշում են հիմնադրամից՝ հեռացման պատճառը աշխատանքային ծանրաբեռնվածությունն է։
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ ընտրվել է նաև հոգաբարձուների խորհրդի նոր նախագահ՝ Լենա Նազարյանը։
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2018 թվականին և զբաղվում է տարբեր սոցիալ-հասարակական խնդիրների լուծմամբ։ Բարեգործական, կրթական, մշակութային և սոցիալական ծրագրերի իրականացումը հիմնադրամի հիմնական ուղղություններն են։
