Իրանից Հայաստան թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Քննչականը բացահայտել է Իրանից Հայաստան մաքսանենգությամբ փոխանցված թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը։
Երևանի 2 բնակիչ հայ-իրանական պետական սահմանց վերցրել են Իրանից Հայաստան բերված խոշոր չափերի թմրանյութի փաթեթներ։
Երևան ուղևորվելու ճանապարհին ավտոմեքենայում հայտնաբերվել է մոտ 10 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Տղամարդիկ կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։
Շուշան Ասրյան
