ՀայաստանՍոցիալական

Ձերբակալվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողը

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողի համազգեստի պարանոցային հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

Ծառայողը ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Շուշան Ասրյան