ՀայաստանՍպորտ

Հայաստանի սուսերամարտի հավաքականը մեդալներով է վերադարձել միջազգային մրցաշարից

Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամները Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված միջազգային մրցաշարում 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել։

Ոսկե մեդալի է արժանացել ճկասուսերակիր Գագիկ Մորիկյանը։ Նույն զենքաձևում Նարեկ Հովհաննիսյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, Խաչատուր Սեթոյանն ու Նարեկ Սահակյանը՝ երրորդ։

Հայաստանի թիմում 8 մարզիկ է ընդգրկվել։ Մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցել է 5 երկրի մոտ 30 մարզիկ։