ՀայաստանՍպորտ

Բանակայինների ԱԱ․ Հայաստանը ևս մեկ ոսկե ու արծաթե մեդալ նվաճեց

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է բանակայինների աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ մեդալ նվաճեցին։

Ազատ ոճային, 65 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը նվաճեց ոսկե մեդալ՝ հաղթելով հյուսիսկորեացի Կիմ Կվանգին՝ 9:7 հաշվով: Ազատ ոճի 61 կգ քաշային կարգում Սարգիս Բեգոյանն էլ նվաճեց զինվորականների աշխարհի առաջնության արծաթե մեդալ:

Հայաստանը մրցումային առաջին օրը ավարտեց 3 ոսկե, 2 արծաթե ու 3 բրոնզե մեդալներով։