
Հայտնի է, թե ով է նշանակվել Արդարադատության նախարարի տեղակալ
Նոյեմբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ։
Հիմք է ընդունվել «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի՝ նախարարի տեղակալին նախարարի առաջարկությամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը:
Տիգրան Դադունցը մինչ այս Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենն էր։ Աշխատում է նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնում որպես դասախոս։