ՀայաստանՄշակույթ

Վերականգնվում է Սրվեղ վանական համալիրը և Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին

Տավուշի մարզում կվերականգնվեն Սրվեղ վանական համալիրի Սուրբ Աստվածածին և Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցիները։

19-րդ դարում Կիրանցում կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքները արդեն սկսվել են։

Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրում կայացել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են նաև Այգեհովիտի վարչական ղեկավարը, կապալառու ընկերության, ինչպես նաև որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: 13-րդ դարի Սրվեղի վանական համալիրի երկու եկեղեցիներից կվերականգնվի Սուրբ Աստվածածինը։ Սուրբ Նշանի վերակառուցումը նախատեսվում է ավելի ուշ։