ՀայաստանՍոցիալական

Գեղարքունիքի մարզում կառուցվել են ոռոգման և խմելու ջրի ցանցեր

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում 2024 թվականի ծրագրով ավարտին են հասել մի շարք բնակավայրերի ոռոգման և խմելու ջրի ցանցերի կառուցման աշխատանքները։

Վաղաշեն բնակավայրում կառուցվել է ոռոգման ջրատարի ներքին ցանց։ Այն ունի 1460 մետր երկարություն։ Ցանցը նախատեսված է գյուղի տնամերձ հողամասերի 30 տոկոսը ոռոգելու համար։

Արծվանիստ բնակավայրում կառուցվել է 9000 մոտր երկարությամբ խմելու ջրագիծ։ Ինչպես նշում են համայնքապետարանից՝ գյուղում խմելու ջրի խնդիր միշտ եղել է։

Նոր կառուցված ջրագիծը շահագործման կհանձնվի մոտ օրերս։