
Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ վարորդը մահացել է
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին ահազանգ է ստացվել, որ բեռնատարն ընկել է Որոտան գետը։
Սիսիան-Կապան ավտոճանապարհին բեռնատար ավտոցիստեռնը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին, վնասել Շամբ գյուղի խմելու ջրի ջրագիծը և հայտնվել Որոտան գետում:
Բեռնատարի վարորդը եղել է Իրանի քաղաքացի։
Շուշան Ասրյան