
Հայաստան-ԵՄ գործընկերության յոթ տարին. բարեփոխումներ, ռազմավարություններ և նոր հորիզոններ
Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել «Ընդլայնելով Հայաստան-ԵՄ գործընկերությունը» միջոցառումը, որը նվիրված էր Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին։ Այն ստորագրվել է 2017 թվականին։ Համաձայնագիրը ուղղված է Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունները կարգավորելու համար։
Համաձայնագրի արդյունքում, օրինակ, Հայաստանում ոստիկանության ոլորտում մի շարք փոփոխություններ են իրականացվել։ Դրանց թվում է ոստիկանության 4 հենասյունային ուղղությունների ձևավորումը՝ պարեկային ծառայության ներդրումը, նոր ձևավորված քրեական և համայնքային ոստիկանությունների և ոստիկանության գվարդիայի հայեցակարգային լուծումների մշակումը և այլն։
Խոսվել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի՝ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկր մասին։
Միջոցառմանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, կառավարության, Ազգային ժողովի, ԵՄ պատվիրակության մի շարք ներկայացուցիչներ։