ԺամանցՀայաստան

«ՏաԹևեր» ճոպանուղին հաղթել է միջազգային մրցույթում

«ՏաԹևեր» ճոպանուղին հաղթել է միջազգային World Travel Awards 2024 մրցույթում և երրորդ անգամ ճանաչվել «Աշխարհի առաջատար ճոպանուղի»։ Այն շրջանցել է մրցույթին ներկայացած մյուս երկրներին՝ Բոլիվիային, Բրազիլիային, Վիետնամին, Կանադային, Նոր Զելանդիային, ԱՄՆ-ին և ՀԱՀ-ին: 2021 և 2023 թվականներին նույնպես ճոպանուղին նույն մրցութում շրջանցել էր մյուս երկրներին։

Պաշտոնական մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին՝ Պորտուգալիայի Մադեյրա կղզում։

«ՏաԹևերը» ունի 5.7 կմ երկարությամբ։ Այն կառուցվել է 2010 թվականին։ Ճոպանուղին միացնում է Սյունիքի մարզի Հալիձոր գյուղը Տաթև վանական համալիրին։ Այն գտնվում է Որոտանի կիրճից 320 մետր բարձրության վրա։ Ճոպանուղին շահույթ չհետապնդող նախագիծ է, որից ստացված ողջ հասույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանն ու համայնքների զարգացմանը:

«World Travel Awards»-ին հաճախ անվանում են «զբոսաշրջության Օսկար»։ Այն համարվում է ոլորտի ամենաբարձր մակարդակի գնահատականը: