ՀայաստանՍոցիալական

Անհատական տեղաշարժման միջոցների երթևեկության պահանջները խախտողները կտուգանվեն

Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական փոփոխություններով կանոնակարգվել և արդեն ուժի մեջ է մտել անհատական տեղաշարժման միջոցներով երթևեկության կանոնները։ Անհատական տեղաշարժման միջոցներ են էլեկտրական սկուտերները, էլեկտրական սքեյթբորդները, գիրոսկուտերը, սեգվեյները և այլ նմանատիպ միջոցները։

Ըստ օրենսդրական փոփոխությունների՝ երթևեկության պահանջները խախտողը կտուգանվի նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով (5000 դրամ): Անհատական շարժունակության միջոց վարելու իրավունք ունեն 18-ից բարձր տարիքի ինձինք, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցողները։ Ըստ «Հերացի» վերլուծականի՝ 2022 թվականին «ինքնագլորի» միջոցով երթևեկության պատճառով հիվանդանոց դիմած բոլոր տուժածները եղել են չափահաս։

Անհատական տեղաշարժման միջոցների երթևեկությունը թույլատրվում է հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով:

Արգելվում է անհատական շարժունակության միջոցով տեղափոխել ուղևոր կամ բեռ: Առաքում իրականացնողի կողմից հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկած սաղավարտով վարելու համար նախատեսվում է նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով տուգանք։

Երթևեկելի մասում ինքնագլորների երթևեկությունը թույլատրվում է մեկ շարքով։ Արգելվում է վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին։

Շուշան Ասրյան