ՀայաստանՍպորտ

Հենրիխ Մխիթարյանը ինքնակենսագրական գիրք է սկսել գրել

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և «Ինտերի» ներկայիս կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ սկսել է ինքնակենսագրական գիրք գրել։ Մխիթարյանը հարցազրույց է տվել իտալական Corriere della Sera օրաթերթին՝ խոսելով նաև կրթության, լեզուների իմացության, ինչպես նաև հոր կորստի և ընտանիքի կարևորության մասին։

Հայ ֆուտբոլիստը նշել է, որ իր կարիերայի մասին դեռ շատ բան ունի պատմելու և կուզի, որ դրա մասին իմանան շատերը։ Մխիթարյանը պատմել է նաև իր ինքնաքննադատական հատկանիշի մասին։ Ուկրաինայում խաղալու տարիներին կիսապաշտպանը հանդիպումից հետո անջատում էր հեռախոսը և միայն վերլուծում իր խաղն ու քննադատում իրեն։

Հենրիխը պատմել է առանց հոր մեծանալու մասին․

Այն հարցին, թե կարիերայի ավարտից հետո մարզչական կարիերա կսկսի, Մխիթարյանը նշել է, որ գրքում կասի։