ԱշխարհՍպորտ

Շախմատի աշխարհի առաջնության առաջին խաղում Դին Լիրենը հաղթեց Գուկեշ Դոմարաջուին

Շախմատի 2024 թվականի աշխարհի չեմպիոնի կոչման համար չինացի Դին Լիրենը առաջին խաղափուլում հաղթեց հնդիկ Գուկեշ Դոմարաջուին։ Աշխարհի գործող չեմպիոնը 42-րդ քայլին սևերով հաղթանակի է հասել։

Սա Դինի առաջին հաղթանակն է դասական շախմատում 2024 թվականի հունվարի 27-ից ի վեր: Վերջին անգամ աշխարհի առաջնության առաջին խաղն ավարտվել է հաղթանակով 2010 թվականին: Այդ խաղում Վիշի Անանդը պարտվեց Վեսելին Տոպալովին, բայց դարձավ չեմպիոն։

 Գուկեշը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ 2783 վարկանիշով, իսկ Դինը 23-րդն է՝ 2728 վարկանիշով:

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 13-ը ուժեղագույն շախմատիստները կպայքարեն աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Սպասվում է 14 պարտիա։ Եթե այդ ընթացքում հաղթողը պարզ չդարձավ, ևս մեկ պարտիա է լինելու։

2023 թվականի աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Դին Լիրենը՝ թայ-բրեյքի չորրորդ տուրում հաղթանակի հասնելով։ Նա միակ չինացի շախմատիստն է, ով հասել է այս արդյունքին։