Հայաստանի մուլտիպլեքսում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքները Հայաստանում կարող են այլևս չհեռարձակվել։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ռուսական որոշ հաղորդումներ վնաս են պատճառում հայ-ռուսական հարաբերություններին։ Սրան զուգահեռ՝ օրեր առաջ Հայաստանի բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ ռուսական հեռուստաալիքների հեռարձակման նոր համաձայնագիր կկնքվի։