Հեղինակ: Սամվել Մխիթարյան

Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման նպատակով բանակցություններ է վարում նաև Կորեայի և Չինաստանի հետ

Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման նպատակով բանակցություններ է վարում ոչ միայն Ռուսաստանի և ԱՄՆ–ի, այլ նաև Կորեայի և Չինաստանի հետ: Սրա մասին հայտնել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Կարդա ավելին

Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում խախտումների համար նախատեսված տուգանքների չափը կարող է բարձրացվել

Շրջակա միջավայրի նախարարությունը առաջարկում է բարձրացնել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում խախտումների համար նախատեսված տուգանքների չափը։ Սրա նպատակն է նվազեցնել ապօրինի ծառահատումների, ձկնորսության և այլ բնապահպանական խախտումների քանակը՝ խստացնելով պատասխանատվության միջոցները:

Կարդա ավելին

Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու ցանկության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 27» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանդիպելու ցանկության մասին։ Նա նշել է, որ կհանդիպի՝ «հանգիստ քննարկելու» փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը։

Կարդա ավելին

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կժամանի Հայաստան

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը առաջիկա օրերին կայցելի Հայաստան։ Սրա մասին հունվարի 24-ին Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովում տեղեկացրել է Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Կարդա ավելին

Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին հարցը փետրվարի 11-ին կքննարկվի Ազգային ժողովում

Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին հարցը ներառվեց Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում։ Հունվարի 24-ին ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվեց ու ընդունվեց որոշումը։

Կարդա ավելին

ԿԳՄՍ նախարարության որոշմամբ դադարեցվել է Էրազմուս+ գրասենյակի գործունեությունը

Հունվարի 1-ին Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմամբ դադարեցվել է Հայաստանում գործող Էրազմուս+ ազգային գրասենյակի գործունեությունը։ Սրա մասին հայտարարել է Էրազմուս+ գրասենյակի թիմը։

Կարդա ավելին

«Մայր Հայաստան» խմբակցությունը դիմում է ներկայացրել դատարան «կարմիր գծերի» դրույքաչափերն անվավեր ճանաչելու պահանջով

Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հունվարի 23-ին դիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ վճարովի ավտոկայանատեղիների դրույքաչափերին վերաբերող կետերն անվավեր ճանաչելու պահանջով:

Կարդա ավելին

Չնայած սառեցված անդամակցությանը՝ ՀԱՊԿ-ը շարունակում է դաշնակից համարել Հայաստանին

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության «Հայաստանի արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ» 2025 թվականի տարեկան զեկույցին ի պատասխան՝ ՀԱՊԿ-ը նշել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Հայաստանին դաշնակից է համարում։ Սրա մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը։

Կարդա ավելին

Անչափահասների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար կարող է սահմանվել ցմահ ազատազրկում

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է ներկայացրել։ Նախագծով առաջարկում է խստացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախատեսվող պատիժը։

Կարդա ավելին