Հեղինակ: Սամվել Մխիթարյան

Հայաստանի որոշ հատվածներում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ հյուսիս-արևմուտքից ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ Հայաստանի որոշ հատվածներում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։

Կարդա ավելին

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ 2024 թվականին կառուցվել և նորոգվել է շուրջ 130 կմ ոռոգման ցանց

Սուբվենցիոն ծրագրով 2024 թվականին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցմանն ու նորոգմանը հատկացվել է 6.38 մլրդ դրամ, նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ։ Սրա մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նա հավելել է, որ ոռոգման համակարգերի կառուցում ու նորոգում ծրագրով՝ 5.14 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, կառուցվել և նորոգվել է շուրջ 130 կմ ոռոգման ցանց։

Կարդա ավելին

Տավուշի և Գեղարքունիքի մարզի սարերում հրդեհ է բռնկվել

Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։ Սրա հայտնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Հրդեհների մասին ահազանգը ստացվել է հունվարի 5-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում։ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում հայտարարվել է անձնակազմի հավաք։

Կարդա ավելին

Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում հրդեհի հետևանքով 3 անձ է տուժել, մեկը՝ հայ, երկուսը՝ իրանցի

Արդեն տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 3-ին` ժամը 12։40-ի սահմաններում, Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում հրդեհ էր բռնկվել։ Հրդեհի հետևանքով 3 տուժածների ինքնությունը հայտնի է, նրանցից երկուսն ազգությամբ իրանցիներ են։

Կարդա ավելին

Մոլդովան ցանկանում է արգելել Հայաստանի ավիաընկերությունների աշխատանքը

Մոլդովան ցանկանում է արգելել Հայաստանի ավիաընկերությունների աշխատանքը։ Համապատասխան նախագիծն առաջարկել է քննարկման դնել ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարությունը։

Կարդա ավելին

Վրացի ցուցարարները Ամանորը նշել են Ռուսթավելիի պողոտայում

Վրացի ցուցարարները Նոր տարվա գիշերը դուրս են եկել Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտա՝ նշելու Ամանորն ու պայքարելու իշխանության դեմ։ Հազարավոր վրացիներ Եվրամիության դրոշներով և հակակառավարական կարգախոսներ վանկարկելով Ռուսթավելիում են անցկացրել գիշերը։ Սրա մասին հայտնում է Euronews-ը։

Կարդա ավելին