Հեղինակ: Սամվել Մխիթարյան

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը երկու անգամ հաշվի մեջ առաջ անցավ, բայց վերջնարդյունքում զիջեց Կոսովոյին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղի շրջանակներում Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի Ֆադիլա Վոկրիի անվան մարզադաշտում մրցեց Կոսովոյի ընտրանու դեմ ու պարտվեց մրցակցին 2։5 հաշվով։

Կարդա ավելին

Շինարարությունն ու հիփոթեքը՝ տնտեսության կայունության հիմնասյուն, թե՞ ռիսկի աղբյուր

Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչներից մեկը երկար տարիներ եղել է շինարարության ոլորտը։ Ինչպես շատ փոքր տնտեսություններում, այստեղ ևս տնտեսության խթանման համար մեծապես նպաստել է ներդրումային և պետական հիփոթեքային ծրագրերի վրա։ Տարիներ շարունակ Հայաստանում պետական աջակցությամբ խթանվել է հիփոթեքային վարկավորումը, որի շնորհիվ մեծ թափ է ստացել բնակարանաշինությունը։ Սա ոչ միայն տնտեսական աճի ցուցանիշներն է բարձրացրել, այլ նաև ծառայել է որպես միակողմանի շարժիչ՝ շինարարության ոլորտի ակտիվության համար։

Կարդա ավելին

Կենսաթոշակների բարձրացումը հնարավոր է իրականացվի հետվճարային համակարգով

Կառավարությունը կենսաթոշակների բարձրացման համար նախատեսում է օգտագործել հետվճարային մեխանիզմի ընդլայնված տարբերակը։ Այս մասին հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։

Կարդա ավելին

Մեքենաշինության սարքավորումների մատակարարումների ֆինանսավորում՝ Ռուսաստանից 

ՎԷԲ.ՌՖ պետական կորպորացիան (նախկին Վնեշէկոնոմբանկ) պատրաստվում է ֆինանսավորել մի շարք նախագծեր՝ ուղղված արդյունաբերական սարքավորումների մատակարարմանը Հայաստան։ Սրա մասին հայտնել է կորպորացիայի վարչության փոխնախագահ Դանիիլ Ալգուլյանը՝ Երևանում անցկացվող Ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովի շրջանակում։

Կարդա ավելին

ՊՎԾ վերահսկողության արդյունքում 68 պաշտոնյա ենթարկվել է կարգապահական պատասխանատվության

2024 թվականին Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) կատարած վերահսկողության արդյունքում կարգապահական պատասխանատվության է ենթարկվել 68 պաշտոնատար անձ։ Այս մասին հայտնել է ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ Ազգային ժողովում ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների հաշվետվությունը։

Կարդա ավելին

Երևանի մետրոյի նոր կայարանի շինարարությունը կմեկնարկի 2025-ի վերջին կամ 2026-ի սկզբին

«Աջափնյակ» կայարանի նախագիծը, որը կդառնա Երևանի մետրոպոլիտենի 11-րդ կայարանը, գտնվում է մշակման վերջին փուլում։ Շինարարության մեկնարկը նախատեսվում է 2025 թվականի վերջում կամ 2026-ի սկզբին։ Այս մասին հայտնել է Երևանի առաջին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը՝ ելույթ ունենալով ռուս-հայկական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովում։

Կարդա ավելին

Վրաստանը արգելել է Հայաստանից ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրումը

Վրաստանի իշխանությունները արգելել են Հայաստանից ծաղիկների մոտ 10 հազար միավորից բաղկացած խմբաքանակի ներկրումը։ Տեղեկությունը տարածել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

Կարդա ավելին

30 միլիոն դրամի ավիացիոն տեխնիկական ունեցվածք կնվիրաբերվի պետությանը

Գործարար Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավո) պատկանող ընկերությունը Հայաստանին մոտ 30 միլիոն ՀՀ դրամի ավիացիոն տեխնիկական ունեցվածք է նվիրում։ «Որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին» համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Կարդա ավելին

Հայաստանը 2024-ին չի փոխանցել անդամավճար ՀԱՊԿ-ին

Հայաստանը 2024 թվականին չի վճարել անդամավճար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)՝ պայմանավորված կազմակերպության աշխատանքներին երկրի մասնակցության սառեցմամբ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Կարդա ավելին

ԱՄՆ մաքսային և սահմանապահ թիմի այցը Հայաստան դեռ չի կայացել

Միացյալ Նահանգներից սպասվող մաքսային և սահմանապահ փորձագիտական խումբը դեռ չի այցելել Հայաստան։ Սրա մասին խորհրդարանում հայտնել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններին։

Կարդա ավելին