Հեղինակ: Սամվել Մխիթարյան

Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ երկու առանձին վարույթ է քննվում

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ ապօրինի գույքի բռնագանձման հայցը ներկայացվել է դատարան դեռևս 2024 թվականի օգոստոսին։ Սրա մասին հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Կարդա ավելին

Հայաստանում թրաֆիքինգի դեպքերն աճել են 89,5 տոկոսով

2024 թվականին Հայաստանում թրաֆիքինգի հանցագործությունների թիվն աճել է 89,5 տոկոսով։ Սրա մասին հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Կարդա ավելին

Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը 1 ոսկե և 5 բրոնզե մեդալ է նվաճել

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն ավարտեց մրցելույթները։ Մեր ընտրանին հայրենիք կվերադառնա 6 մեդալով՝ 1 ոսկե և 5 բրոնզե։ Հավաքականը մրցավայր էր մեկնել 17 մարզիկով։

Կարդա ավելին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին չի ընդունել ցեղասպանության փաստը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին չի ընդունել ցեղասպանության փաստը։ Ապրիլի 24-ի առիթով նա ցավակցական ուղերձ է հղել Պոլսո հայոց պատրիարքարանին և հայ համայնքին։ Ուղերձը հրապարակվել է Սուրբ Վարդանանց եկեղեցում՝ նահատակների հիշատակի արարողության ժամանակ։ Այն ընթերցել է պատրիարքական տեղապահ Հայր Գրիգոր Դամադյանը։

Կարդա ավելին

Լիբանանի հայ համայնքը ոգեկոչել է ցեղասպանության զոհերի հիշատակը Բեյրութում

Լիբանանի հայկական երեք կուսակցությունները ապրիլի 24-ին հիշատակի միջոցառում են կազմակերպել Բեյրութի Նահատակաց հրապարակում՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է լիբանանյան An Nahar պարբերականը:

Կարդա ավելին

Հայոց ցեղասպանություն. պատմության դասերից մինչև պատմական հիշողություն

Ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար նաև հիշողության ու ինքնության պահպանման օր է։ Ցեղասպանության զոհերի հիշատակի այս օրը զրուցել ենք պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Հովհաննիսյանի հետ՝ անդրադառնալով Օսմանյան իշխանությունների դրդապատճառներին, ժխտողական քաղաքականությանը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարներին։

Կարդա ավելին

«Այգ Գրուպ» և «Դուստր Մարիաննա» ընկերություններում խախտումներ են արձանագրվել

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) հաղորդմամբ՝ մանրէաբանական շեղումների պատճառով կասեցվել է «Այգ Գրուպ» և «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ների որոշ արտադրատեսակների արտադրությունը։

Կարդա ավելին

Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի խոսքերը

Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են իր հայտարարությունները՝ կապված 1992 թվականի Իվանյանի (նախկին Խոջալու) դեպքերի հետ։

Կարդա ավելին

Սահմանից այս կողմ Արցախն ապրում է․ Սառնաղբյուր

Հեռու, այնտեղ, որտեղ երկինքն ավելի մաքուր էր, որտեղ գարունները բուրում էին սարերի օդով, մնաց իմ տունը… Մնաց վառարանի տաք շունչը, որ ձմռան ցրտին մեզ էր գրկում, մնաց այգու կեռասենին, որ գարնանը առաջինն էր ծաղկում…Հիմա այնտեղ լռություն է։ Չկա վառարանի տաքուկ շունչը, որ կլսվեր մութ երեկոներին, չկա մրգերի բույրով ծանրաբեռնված սեղանը։ Մնաց միայն կարոտը՝ դռան շեմին նստած, սպասելով մեր վերադարձին…

Կարդա ավելին