Հեղինակ: Սամվել Մխիթարյան

Սյունիքում կրկին կրակոցներ են հնչել

Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ գյուղերում ապրիլի 6-ի գիշերը կրկին կրակահերթեր են արձանագրվել։ Տեղեկությունը հաստատել են ինչպես վարչական, այնպես էլ տեղի բնակիչները։ Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանի խոսքով՝ կրակոցները սկսվել են մոտավորապես ժամը 22։30-ից։ Նրա խոսքով՝ գիշերվա ընթացքում մի քանի անգամ ինտենսիվ կրակահերթ է արձակվել։

Կարդա ավելին

Հայաստանում մեկնարկել է 5G տեխնոլոգիայի ծածկույթի ընդլայնման նոր փուլը

Հայաստանում շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայի տարածման ուղղությամբ իրականացվել է հերթական կարևոր քայլը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Վիվա Արմենիա» ընկերությանը 10 տարով տրամադրել է 2300-2400 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտ, որը հնարավորություն կտա զարգացնել 5G ցանցի ծածկույթը։

Կարդա ավելին

Հայաստանում նվազել է գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը

2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառվել է 475 հազար 835 խոշոր եղջերավոր կենդանի, ինչը 3.2 տոկոսով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Տվյալները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն։

Կարդա ավելին

Ղրղզստանը դարձել է հայկական արտադրանքի խոշորագույն գնորդը «Wildberries»-ում

2025 թվականի առաջին եռամսյակում «Wildberries» մարկետփլեյսում հայկական արտադրանքի ամենամեծ վաճառքը գրանցվել է Ղրղզստանում։ Ըստ հարթակի տվյալների՝ մեկ տարվա ընթացքում այդ երկրում հայկական ապրանքների պահանջարկը աճել է 96%-ով։

Կարդա ավելին

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ԵՄ–ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է օրենքներ, որոնց թվում է նաև Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին փաստաթուղթը: Տեղեկությունը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

Կարդա ավելին

Հայաստանը պատրաստվում է սուբսիդավորել նոր ուղղություններով թռիչքները

Հայաստանի իշխանությունները նախատեսում են սուբսիդավորել նոր ուղղություններով Հայաստան ժամանող թռիչքները։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հրապարակել է համապատասխան որոշման նախագիծ, որը նախատեսում է ավիափոխադրողներին փոխհատուցում տրամադրել յուրաքանչյուր ուղևորի համար, որը ժամանում է նոր ուղղություններով։

Կարդա ավելին

Ի՞նչ եղանակ սպասել ապրիլին․ ջերմաստիճանը կբարձրանա

Ապրիլին Հայաստանում կանխատեսվում է տաք եղանակ՝ տեղումների նորմային համապատասխան, իսկ օդի ջերմաստիճանը կլինի միջինից 1-2 աստիճանով բարձր։ Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Կարդա ավելին

Հայաստանում կարող են ներդրվել կրիպտոարժույթներով վճարման մեխանիզմներ

Հայաստանի կենտրոնական բանկը նախատեսում է ներդնել կրիպտոարժույթներով վճարումների ենթակառուցվածք, սակայն՝ ազգային արժույթի ավտոմատ փոխարկմամբ։ Այս մասին «Doing Digital» համաժողովի ընթացքում հայտարարել է ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը։

Կարդա ավելին

Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանը կոչ է արել Դոնալդ Թրամփի վարչակազմին կատարել իր նախընտրական խոստումը

Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարել է, որ հայ գերիների ազատությունը պետք է լինի ԱՄՆ աջակցությամբ խաղաղության պայմանագրի նախապայմանը։ Այս մասին նա հայտնել է CNA գործակալությանը:

Կարդա ավելին