Հեղինակ: Սամվել Մխիթարյան

Գյումրիի ՏԻՄ ընտրություններ. որ ուժն ունի առավելություն նախընտրական հարցման տվյալներով

Գյումրիում մարտի 30-ին սպասվող համայնքապետի ընտրություններին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Սարիկ Մինասյան) առաջատարն է։ Gallup International Association-ի հայաստանյան գրասենյակի անցկացրած հարցման արդյունքները վկայում են, որ ընտրարշավը բավականին սուր պայքարի մեջ է։

Կարդա ավելին

Կիբեռհանցագործության ալիքը Հայաստանում. քաղաքացիները պարտքերի մեջ են առանց իրենց գիտության

Վերջին շրջանում Հայաստանում աճել են կիբեռհանցագործության դեպքերը, որոնց հետևանքով տասնյակ քաղաքացիներ մեծ ֆինանսական վնասներ են կրել։ Այսօր քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել «ID բանկի» դիմաց։ Բանկի ներկայացուցիչն ընդգծել է, որ խոսքը չի կարող լինել կիբեռհանցագործության մասին, քանի որ տվյալները գողացվել են ոչ թե բանկից, այլ քաղաքացիների անզգուշության հետևանքով։ Նրա խոսքով՝ խարդախները շահավետ առաջարկներով ստիպում են քաղաքացիներին ինքնակամ տրամադրել անձնական տվյալները, ինչից հետո նրանց անունով վարկեր են ձևակերպում։ Բողոքողները, սակայն, այս բացատրությամբ չեն բավարարվել և հայտարարել են, որ շարունակելու են պայքարել իրենց իրավունքների համար։

Կարդա ավելին

Երևանում էլեկտրամոբիլների լիցքավորման նոր ծառայություն կարող է գործել

Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) պարեկային ծառայության արդիականացման շրջանակում ձեռք է բերել էլեկտրամոբիլներ, որոնք լիցքավորվում են CCS2 տեսակի լիցքավորման սարքերով։ Սրա մասին հայտնում է ՆԳՆ-ն։

Կարդա ավելին

Երևանում առանց ուղևորատոմսի երթևեկող քաղաքացիները կտուգանվեն

Քաղաքային տրանսպորտից առանց վճարման օգտվողներին սպասվում է վարչական պատասխանատվություն։ Կառավարությունն ընդունել է օրենքների փաթեթ, որը սահմանում է տուգանքներ ուղեվարձ չվճարելու համար և կարգավորում է ներհամայնքային ուղևորափոխադրումները։

Կարդա ավելին

Ղազախստանը 350 մլն դոլարով կավելացնի արտահանման ծավալները Հայաստան

Ղազախստանն իր պատրաստակամությունն է հայտնել տարեկան 350 մլն դոլարով ավելացնել ապրանքների արտահանումը Հայաստան։ Սրա մասին Աստանայում հայտնել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։

Կարդա ավելին

Նախատեսվում է 2029 թվականին բնակչության 80 տոկոսին բժշկական ապահովագրում տրամադրել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է թվային առողջապահական ապահովագրության ֆրանսիական առաջատար «ALAN» կազմակերպության ներկայացուցիչներ Ադրիեն Սարգիի և Ժան-Շառլ Սամուելյանի հետ՝ քննարկելու Հայաստանում ապահովագրական համակարգի զարգացման տեսլականը։

Կարդա ավելին

Հեծանիվով երթևեկելու դեպքում ուսանողներն ու բուհերում աշխատողները աջակցություն կստանան

Հայաստանի կառավարությունը հաստատել է «Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումը» որոշման նախագիծը, որը նպատակ ունի աջակցել քոլեջների և բուհերում սովորողներին ու աշխատողներին, եթե նրանք նախընտրեն հեծանիվով գնալ աշխատանքի կամ դասի։

Կարդա ավելին