Հեղինակ: Սամվել Մխիթարյան

Երևանում կտեղադրվեն օդի որակը վերահսկելու դիտակայաններ

Պետական ֆինանսավորմամբ ձեռք բերված օդի որակի մոնիթորինգի երկու ավտոմատ դիտակայաններն արդեն Երևանում են։ Դրանք կտեղադրվեն համապատասխան վայրերում՝ Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ նախապատրաստական աշխատանքներից հետո։

Կարդա ավելին

Անահիտ աստվածուհու արձանի ցուցադրությունը դիտել է 45 հազար մարդ․ այն ռեկորդային է Հայաստանի համար

Հայաստանի պատմության թանգարանում անցկացվող «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը դարձել է նորանկախ Հայաստանի ամենահաճախայցելվող ցուցահանդեսը։ Վեց ամսվա ընթացքում այն դիտել է ավելի քան 45,000 մարդ։

Կարդա ավելին

Ատեստավորում հանձնած զինծառայողների միայն 57 տոկոսն է դրական գնահատական ստացել

Ատեստավորում հանձնած զինծառայողների միայն 57 տոկոսն է կարողացել դրական գնահատական ստանալ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտնած տվյալների համաձայն՝ 2024 թվականին 13․500 զինծառայող է հանձնել ատեսդտավորում։ Նրանց աշխատավարձը դարձել է 470․000 դրամ։ Նախկինում այն 205․000 դրամ էր։

Կարդա ավելին

Հայտնի է, թե որտեղ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կքննարկեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները առաջիկայում Սաուդյան Արաբիայում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավորությունները։ Բացի այդ, երկու երկրների տեխնիկական խմբերը կանդրադառնան նաև Սևծովյան նախաձեռնության հարցերին։

Կարդա ավելին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկ է արել՝ սկսել խորհրդակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ 

Կարդա ավելին