Հեղինակ: Սամվել Մխիթարյան

Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ կստեղծվի դիվանագիտական կապեր հաստատելուց շուրջ 1․5 տարի անց

Փետրվարի 3-ին Ազգային ժողովում կքննարկվի Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ ստեղծելու որոշումը։ Որոշումն ընդունվել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում։

Կարդա ավելին

Երևանի գործակարգավարական նիստում օդի աղտոտվածության մակարդակը նվազեցնելու ուղղությամբ քննարկում է եղել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 3-ի գործակարգավարական նիստի ընթացքում նշել է, որ պետք է գործուն քայլեր ձեռնարկել օդի աղտոտվածության մակարդակը նվազեցնելու ուղղությամբ։ Ավինյանն ընդգծել է, որ սա պետք է լինի իրենց համար առաջնային խնդիրներից մեկը։

Կարդա ավելին

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում հայտնի են դահուկավազքում չեմպիոնները

Ջերմուկ քաղաքում մեկնարկել են Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը։ Մի քանի մարզաձևերում պայքարը մեկնարկել է, դահուկավազքում էլ հայտնի են մեդալակիրների անունները։

Կարդա ավելին

Հայաստանը առաջարկներ է արել Ադրբեջանին խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված 2 հոդվածների վերաբերյալ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի 17 հոդվածից 15-ը համաձայնեցված է, երկուսի մասով էլ Հայաստանն առաջարկել է լուծումներ։ Փաշինյանը մանրամասնել է, թե չհամաձայնեցված կետերը որոնք են և որոնք են դրանց լուծումները։

Կարդա ավելին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեք ամսից ավելի է՝ չունի գլխավոր մարզիչ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերին՝ Ալեքսանդր Պետրակովի հեռացումից հետո, գլխավոր մարզիչ չունի։ Ֆուտբոլի ֆեդերացիան նոյեմբերին հայտարարել էր, որ նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա մինչև հունվարի վերջ, սակայն դեռ որևէ մարզչի թեկնածության մասին քննարկումներ հայտնի չեն դարձել։

Կարդա ավելին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե որ դեպքում Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ քննարկվում է ոչ միայն միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու հարցը, այլև այդ վեճերից ընդհանրապես հրաժարվելը։ Նա նաև մանրամասնեց, թե ինչ է նշանակում փոխադաչձաբար հրաժարվել հայցերից։

Կարդա ավելին

Հայաստանի փոխվարչապետը հայտնել է, որ AI-ը կարող է օգնել ստեղծել ԵԱՏՄ տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրեր

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ղազախստանում ընթացող «Digital Almaty» համաժողովում հայտնել է, որ Արհեստական բանականությունը (ԱԲ) կարող է օգնել ստեղծել ԵԱՏՄ տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրեր։

Կարդա ավելին

Երևանի հանրային տրանսպորտը 1 ուղևորության համար 150 դրամ դարձավ․ որոշումն ընդունվեց լարված իրավիճակում

Երևանի հանրային տրանսպորտի օգտվողները 1 ուղևորության համար փետրվարի 1-ից կվճարեն 150 դրամ։ Երևանի ավագանին արտահերթ նիստի ժամանակ նման որոշում կայացրեց 33 կողմ ձայներով։

Կարդա ավելին

ԿԳՄՍ նախարարը հայտնում է, որ գիտական ոլորտում աշխատավարձերը առնվազն կրկնապատկվել են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հունվարի 30-ի նիստում անդրադարձել է գիտության ոլորտին՝ նշելով, որ 2025-ի հունվարից ավելացել են գիտության ոլորտների աշխատողների աշխատավարձերը։ Նա օրինակ է բերել լաբորանտ-ճարտարագետի աշխատավարձը, որն ատեստավորման ներդրումից առաջ ստանում էր 67,300 դրամ, իսկ 2025-ի հունվարից՝ 138,300 դրամ։

Կարդա ավելին