Հայաստան

Հայաստանում մենինգոկոկային վարակի հետևանքով մահ է գրանցվել

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ին Վայոց Ձորի մարզի բնակչի մոտ ախտորոշվել է մենինգիտ և մենինգոկոկցեմիա։ Հիվանդը հոսպիտալացվել է ծանր վիճակում, սակայն հաջորդ օրը, ցավոք, արձանագրվել է մահ։

Կարդա ավելին

Հայաստանի ԱԱԾ-ն 190 հազար դոլարով մեքենաներ է գնել

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը պայմանագիր է կնքել «Կապիտալ Մոտորս» ընկերության հետ և ձեռք բերել Kia K4 մոդելի 7 սեդան։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 73,5 միլիոն դրամ՝ մոտ 190 հազար դոլար։

Կարդա ավելին

ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց՝ ընդդեմ հայ-թուրքական բանակցությունների

Երևանում, կառավարության շենքի դիմաց, ՀՅԴ երիտասարդական միության և ՀՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի Հայաստան ժամանման հետ։

Կարդա ավելին

Քաղաքացիները կկարողանան անմիջապես հաղորդել համայնքային խնդիրների մասին․ գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը

Համայնքային խնդիրները այլևս անտեսված չեն մնա․ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործարկել է «Տեսել եմ» նոր հավելվածը, որը թույլ է տալիս յուրաքանչյուր քաղաքացու մի քանի վայրկյանում տեղեկացնել համայնքապետարանին իր շրջապատում տեսած խնդրի մասին։

Կարդա ավելին

«Թրամփի ուղու» վրա կգործի Հայաստանի մաքսային ծառայությունը

Հայաստանի մաքսային ծառայությունը կգործի «Թրամփի ուղի» կոչվող ռազմավարական տարանցիկ ճանապարհի վրա, որը նախատեսվում է կառուցել Սյունիքի մարզում։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Կարդա ավելին

Հայաստանում 2026 թվականից թոշակառուները ևս կպարտավորվեն հայտարարագիր լրացնել

Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը սեպտեմբերի 12-ին հայտնեց, որ մինչև տարեվերջ կներկայացվի հայտարարագրման համակարգի բարելավման փաթեթ, որը նպատակ ունի քաղաքացիների համար գործընթացը պարզեցնել։

Կարդա ավելին