Բուժաշխատողների նկատմամբ բռնության դեպքում պատիժ կսահմանվի
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց բուժաշխատողների նկատմամբ հարձակումների համար խիստ պատիժներ սահմանող նախագծին։
Կարդա ավելինԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց բուժաշխատողների նկատմամբ հարձակումների համար խիստ պատիժներ սահմանող նախագծին։
Կարդա ավելինՀայաստանի հրաձգության հավաքականը սեպտեմբերի 7-15-ը Չինաստանի Նինբո քաղաքում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլին կմասնակցի փոքրաթիվ կազմով։ Հայաստանը կներկայացնեն Բենիկ Խլղաթյանը, Էլմիրա Կարապետյանը և հավաքականի նորեկ Արտյոմ Գրիգորյանը։
Կարդա ավելինՀայաստանում քաղաքացիները, որոնց հիմնարար իրավունքները խախտվել են և նրանք դատարան են դիմում ոչ նյութական վնասի հատուցման պահանջով, այլևս ստիպված չեն լինի անմիջապես վճարել պետական տուրք։
Կարդա ավելինՍյունիքի մարզում՝ Մ-2 միջպետական նշանակության ճանապարհին, շուտով կմեկնարկի ծանրաքաշ և մեծ եզրաչափերով մեքենաների կշռման նոր անշարժ հենակետի շինարարությունը։ Այն նախատեսվում է գործարկել 2026 թվականին։
Կարդա ավելինԵրևանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունի հետևանքով տուժած երեք քաղաքացիներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին Amnews-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
Կարդա ավելինԳործարար և «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը քննվելու է գրավոր ընթացակարգով։ Նրա պաշտպան Արամ Վարդևանյանը նշել է, որ սա զրկում է պաշտպաններին իրենց հիմնավորումները հրապարակավ ներկայացնելու հնարավորությունից, թեպետ օրենսգիրքը թույլ է տալիս գրավոր ընթացակարգով քննություն։
Կարդա ավելինՕգոստոսի 30-ին՝ ժամը 04։30-ի սահմաններում, Տավուշի մարզում 53-ամյա տղամարդը ներխուժել է հարևանի տուն, որտեղ քնած են եղել տանտիրոջ կինը և 1-ամյա դուստրը։ Ըստ ընտանիքի անդամների պատմածի՝ ներխուժողը փորձել է խեղդել կնոջը, ապա նետվել երեխայի վրա։Տանտերը միջամտել է՝ այդ ընթացքում նաև վնասվածք ստացել աջ ձեռքի շրջանում։ Վնասվածք է ստացել նաև իր քույրը։
Կարդա ավելինԿալիֆոռնիայում կայացած միջազգային բլից մրցաշարում հաղթող է դարձել հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը։ Երկակի օլիմպիական չեմպիոնը Հայաստանի հավաքականի կազմում վստահ խաղ է ցուցադրել՝ վաստակելով 8 միավոր 10 հնարավորից և մրցաշարային աղյուսակում գրավել առաջին հորիզոնականը։
Կարդա ավելինԳեղարքունիքի մարզի Սևան համայնքում նախատեսվում է կառուցել նոր ճեմուղի։ Այն կկառուցվի «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի։ Հետաքրքիր է, որ դեռ 2018-ի սկզբին մշակած «Սևան» ազգային պարկի 2018-2023 միջոցառումների ծրագրում ընդգրկվել էր Լճաշեն-Սևան հատվածը ներառող ծովափնյա ճեմուղու կառուցումը։ Ճեմուղու երկայնքով նախատեսվում էր ստեղծել քոթեջներ, հյուրանոցներ, առևտրի, սպասարկման, սննդի օբյեկտներ, զբոսայգիներ, զուգահեռ նախատեսվում էր ունենալ հեծանվուղի։ Դրա կատարման ժամկետ էր նշվել 2019-2023 թվականները։ Պետբյուջեից տրամադրվել էր 43 մլն դրամ։ Սակայն, մինչ օրս աշխատանք չի կատարվել։
Կարդա ավելինՍեպտեմբերի 1-ից՝ դասերն վերսկսելուց հետո Երևանը տրանսպորտային կոլապսի մեջ է հայտնվել։ Երևանում խցանումները դարձել են հաճախակի։ Պատճառներից մեկը ավտոբուսային գծերի ավելացումներն են, մյուսը՝ կայանատեղիները, հաջորդը՝ աշխատանքային ժամերը, դեպի քաղաք հոսքերն ու ավտոմեքենաների քանակը։ Երևանում հատկապես վերջին տարիներին շատ է առաջանում տրանսպորտային կոլապս։ Օրինակ, երբ քաղաքում հորդառատ անձրև է։
Կարդա ավելին