Հայաստան

Դեբեդ գետը աղտոտվել է պոչամբարի արտահոսքից

Օգոստոսի 16-ի առավոտյան Լոռու և Տավուշի տարածքներում Դեբեդ գետը աղտոտվել է: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) հայտնաբերել է, որ աղտոտման պատճառը Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբար տանող խողովակի վթարն է եղել։

Կարդա ավելին

Դատախազը պահանջում է 2,5 տարվա ազատազրկման ենթարկել վարչապետի ավտոշարասյան նախկին ղեկավարին

Օգոստոսի 18-ին տեղի ունեցած դատական նիստում հանրային մեղադրողը միջնորդեց վարչապետի ավտոշարասյան նախկին ղեկավար Արամ Նավասարդյանին դատապարտել 2 տարի 6 ամիս ազատազրկման և մեկ տարով զրկել մեքենա վարելու իրավունքից։

Կարդա ավելին

Քոլեջի տնօրենը ուսանողներից կաշառք է ստացել բարձր գնահատականների ու ատեստատ ստանալու համար

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քոլեջի տնօրենը տարիներ շարունակ ուսանողներին դասերից ազատելու, բարձր գնահատականներ ապահովելու և ավարտական ատեստատ տալու համար գումար է վերցրել։

Կարդա ավելին

Իրանի նախագահը Հայաստան է գալիս․ տնտեսական ու ներդրումային նոր ծրագրեր օրակարգում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարում է, որ իր առաջիկա այցերի ընթացքում՝ Հայաստան և Բելառուս, ուշադրության կենտրոնում կլինի մասնավոր ընկերությունների դերի ուժեղացումը և արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։ Խոսքը հատկապես համատեղ ներդրումային ծրագրերի մասին է։

Կարդա ավելին

Երևանում օտարերկրացու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել

Երևանում տեղի ունեցած դաժան միջադեպից հետո Քննչական կոմիտեն բացահայտել է դեպքի մանրամասները։ Ըստ նախաքննության՝ օտարերկրյա քաղաքացիը վրեժի շարժառիթով դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել մեկ այլ օտարերկրացու։ Վերջինս ստացած վնասվածքներից մահացել է։

Կարդա ավելին

«Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը պատրաստ կլինի Պորտուգալիայի դեմ խաղին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 6-ին Երևանում կհանդիպի աշխարհի ամենահզոր թիմերից մեկին՝ Պորտուգալիային։ Խաղը կայանալու է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ վերջին շաբաթներին քննարկվում էր խոտածածկի վիճակը։

Կարդա ավելին