Հայաստան

Ադրբեջանը կրակ է բացել հայկական շինարարական տեխնիկայի վրա

Օգոստոսի 4-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն գյուղից մոտ 4.5 կմ հյուսիս-արևելք գտնվող հատվածում՝ հայաստանի կողմից միջդիրքային ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ

Կարդա ավելին

Ի՞նչ պետք է իմանա ուղևորը Երևանում տրանսպորտից օգտվելիս

Երևանում հանրային տրանսպորտի վճարման կարգը մտել է նոր՝ ավելի խիստ փուլ։ Դեռ երկօրյա թեստային փուլում հսկիչներն արդեն սկսել են շրջել մայրաքաղաքի երթուղիներով՝ ստուգելով, թե արդյոք քաղաքացիները վճարել են ուղեվարձը։ Հսկողության նոր մեխանիզմները միտված են մեկ նպատակի՝ ձևավորել քաղաքացու պատասխանատու վարքագիծ։

Կարդա ավելին

Վարդաշենում ապրող ընտանիքները քաղաքապետարանից պահանջում են լուծել իրենց խնդիրը

Երևանի Վարդաշեն թաղամասում՝ բազմաբնակարան հանրակացարանի վթարային սենյակներում ապրող 18 ընտանիք կրկին եկել էին քաղաքապետարան։ Նրանց պահանջը նույնն է՝ իրենց բնակավայրում օձեր ու կարիճներ կան։ ք լռությամբ չեն հանդուրժում անտարբերությունը՝ իրենց տուն անվանած կիսաքանդ շենքում վաղուց արդեն կյանքի վտանգ կա, իսկ իշխանական խոստումները մնում են միայն օդում։

Կարդա ավելին

Կարեն Խաչանովն առաջին անգամ հաղթեց Կասպեր Ռուդին ու անցավ Տորոնտոյի քառորդ եզրափակիչ

Տորոնտոյում ընթացող Masters շարքի մրցաշարը կարիերայի հերթական շրջադարձային պահը դարձավ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովի համար։ 1/8 եզրափակչում նա վստահ խաղով հաղթեց նորվեգացի Կասպեր Ռուդին՝ 6:4, 7:5 հաշվով։ Խաղը տևեց 1 ժամ 33 րոպե։

Կարդա ավելին

Ջենիֆեր Լոպեսի համերգի պատճառով հայ-վրացական սահմանին հերթեր են

Արդեն երրորդ օրն է, ինչ հայ-վրացական սահմանը՝ հատկապես «Սադախլո» անցակետը, գործում է գերծանրաբեռնված ռեժիմով։ Սահմանային անցումը դեպի Հայաստան ուղեկցվում է հսկայական հերթերով ու երկարատև սպասումով։ Հայաստան է ժամանում աշխարհահռչակ փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսը՝ իր համաշխարհային շրջագայության շրջանակում։ Երգչուհու համերգը կայանալու է այսօր երեկոյան՝ օգոստոսի 3-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում։

Կարդա ավելին