Հրազդանի կիրճի վրայով անցնող Նոր Հաճնի երկհարկանի կամուրջը հուլիսի 16-ից ժամանակավորապես կփակվի։ Ինչպես հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, կամրջի երթևեկությունը կդադարեցվի դեֆորմացիոն կարերի նորոգման նպատակով։
Կարդա ավելինՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայց է ներկայացրել դատարան՝ Բելգիայում ՀՀ նախկին դեսպան, նախկին արտգործնախարար Ավետ Ադոնցից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձելու գույքային արժեքներ։
Կարդա ավելինԹուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ ամերիկյան մասնավոր ընկերությունը կարող է ստանձնել Սյունիքի ճանապարհի կառավարումը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները առաջ մղելու համար։ Սրա մասին հայտնել է Middle East Eye-ը։
Կարդա ավելինԵվրամիությունը պատրաստվում է մինչև 2.5 միլիարդ եվրո ներդրում անել Հայաստանում։ ԵՄ-ն նպատալ ունի աջակցել երկրի տնտեսական զարգացմանը, ենթակառուցվածքների վերանորոգմանը և սոցիալական կայունությանը։ Սրա մասին հայտարարվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի եռակողմ հանդիպումից հետո։
Կարդա ավելին«Տաշիր» խմբի հիմնադիր ու ղեկավար Սամվել Կարապետյանը, ով այս պահին կալանավորված է Հայաստանում, հայտարարել է նոր քաղաքական ուժ ձևավորելու մտադրության մասին։ Սա նրա առաջին ուղերձն է հանրությանը՝ կալանավորումից հետո։ Կարապետյանը շեշտում է՝ նպատակ ունի ձևավորել սկզբունքային նոր թիմ, որն ունենալու է իր տեսլականը Հայաստանի ապագայի վերաբերյալ։
Կարդա ավելինԱրմավիրի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը նոր շրջադարձ է ստացել։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ սպանությունից հետո գազալցակայանի երկու աշխատակից հանցագործությունը քողարկել են՝ փորձելով մաքրել արյան հետքերն ու թաքցնել ապացույցները։
Կարդա ավելինWizz Air ավիաընկերությունը սեպտեմբերի 1-ից չեղարկում է բոլոր թռիչքները Աբու Դաբիի ուղղությամբ։ Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ որոշումն ընդունվել է ռազմավարական վերանայման արդյունքում։ Գլխավոր պատճառներից մեկը՝ Մերձավոր Արևելքում շարունակվող անկայուն իրավիճակն է, որը, ըստ ընկերության, նվազեցնում է շահույթ ստանալու հնարավորությունները։
Կարդա ավելինԱմերիկայի հայ համայնքը կրկին փողոցում է։ Այս անգամ՝ Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում, Հայաստանի գլխավոր հյուպատոսարանի դիմաց։ Ակցիայի մասնակիցներն ահազանգում են՝ Հայաստանում վտանգված է ոչ միայն Հայ առաքելական եկեղեցին, այլև՝ ազգային ինքնությունը։
Կարդա ավելինԱրցախցի տեղահանվածների և Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հերթական հանդիպումը ևս որևէ լուծում չտվեց։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը դժգոհությամբ հայտարարեց՝ կառավարությունն անգամ չի համարում, որ արցախցիների անօթևան լինելը լուրջ խնդիր է։
Կարդա ավելին