Հայաստան

Մոսկվա-Երևան չվերթի օդանավը 2,5 ժամ օդում է եղել, սակայն վերադարձել է կրկին Մոսկվա

Utair ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները ստիպված են եղել կես օրով ուշանալ։ Օդանավը, որը պիտի ժամաներ Երևան, թռիչքից 2,5 ժամ անց վերադարձել է «Վնուկովոյի» օդանավակայան։

Կարդա ավելին

Սահմանադրության փոփոխության մասին նիստ․ ե՞րբ և ի՞նչ կփոխվի Մայր օրենքում

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ Սահմանադրական բարեփոխումների առաջին նիստը կկայանա երկու շաբաթ անց։ Նիստի նպատակը Սահմնադրության մեջ առկա գաղափարական հիմնադրույթների մասին քննարկումն է։ Դրա ընթացքում ամբողջությամբ կմշակվի այն ու կհաստատվի։

Կարդա ավելին

Հաղթանակ թաղամասում գազի բալոնի պայթյունից բռնկված հրդեհի հետևանքով զոհվել են 1-ամյա երեխա և երկու տատիկները․ ի՞նչ է հայտնի դեպքից

Հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հաղթանակ թաղամասում՝ Ամառանոցային փողոցի 2—րդ նրբանցքում հրդեհ է բռնկվել բնակելի տներից մեկում

Կարդա ավելին

Հայաստանը ցանկանում է դառնալ աշխարհի ամենամեծ կազմակերպություններից մեկի անդամ․ Ադրբեջանին 2018 թվականից անդամ չեն հռչակում

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Հայաստանը ցանկանում է դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ։ Կազմակերպությունն ունի 10 անդամ։ Հայաստանը համարվում է կազմակերպության գործընկեր։ Համագործակցության գործընկերների թվում են նաև հարևան Թուրքիան ու Ադրբեջանը։ Իրանը համագործակցության անդամ է։

Կարդա ավելին

Թուրքական ընդդիմադիր կուսակցությունը ցանկանում է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետն անվանել Թալեաթի անունով

Թուրքիայի «Լավ կուսակցության» նախագահ Մուսավաթ Դերվիշօղլուն և նույն կուսակցության 28 պատգամավորներ Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահությանը ներկայացրել են օրինագիծ՝ Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող Ալիջան սահմանային դարպասը «Թալեաթ փաշա սահմանային դարպաս» վերանվանելու վերաբերյալ։

Կարդա ավելին

Խարդախություն բանտից. ավտոմեքենաների կեղծ վաճառքի միջոցով կալանավորները հափշտակել են միլիոնավոր դրամներ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ բացահայտվել է հանցավոր խումբ, որի ղեկավարները գտնվել են քրեակատարողական հիմնարկում, բայց կարողացել են խարդախությամբ մեծ գումարներ հափշտակել մի շարք քաղաքացիներից

Կարդա ավելին