Հայաստան

Արմավիրում քրեական գործերի քննությունն ու վնասների վերականգնումը՝ 2024-2025 թվականներին

Մայիսի 23-ին՝ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի ղեկավարությամբ, գումարվել է խորհրդակցություն՝ քննարկելու Արմավիրի մարզի քննչական վարչությունում 2024-ին և 2025-ի առաջին եռամսյակում կատարված աշխատանքները։

Կարդա ավելին

Հայաստանն ու Ֆրանսիան երեք փաստաթուղթ են ստորագրել

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի պաշտոնական այցի շրջանակում Երևանում ստորագրվել է երեք նոր փաստաթուղթ՝ ուղղված երկկողմ հարաբերությունների խորացմանը։ Սրա մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Կարդա ավելին

ԶՊՄԿ-ն 4.7 միլիարդ դրամի պահանջ է ներկայացրել գործադուլին մասնակցած աշխատակիցների դեմ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) դատարան է դիմել՝ հունվարի 31-ից մինչև փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում գործադուլին մասնակցած ութ նախկին աշխատակցից` պահանջելով շուրջ 4.7 միլիարդ դրամ որպես վնասի փոխհատուցում։ Գործը քննվելու է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։

Կարդա ավելին

Հայաստանի ՏՏ ոլորտում 58 հազար մասնագետ կա․ ավելի քան 40 տոկոսը կանայք են

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատում է ավելի քան 58 հազար մասնագետ։ Սրա մասին նշված է Armenian Code Academy-ի կողմից անցկացվող Armenian Tech Market Insights ամենամյա ուսումնասիրության մեջ։

Կարդա ավելին

Չեղարկվել է կարճ ժամկետով զինծառայության մասին օրենքի նախագծի քննարկումը

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 26-ին չանցկացրեց կարճ ժամկետով զինվորական ծառայության մասին օրենսդրական նախագծի քննարկումը։

Կարդա ավելին

Վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվել է մինչև 18 տարեկան 9000 քաղաքացի

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի օրինագծով առաջարկվում է Հայաստանում 1 ամիս զինծառայության դիմաց վճարել 24 միլիոն դրամ, 18 միլիոն դրամ՝ 4 ամիս ծառայելու դեպքում։ Այդ նախագծում հիշատակվում է նաև այն քաղաքացիների մասին, ովքեր մինչև 16 տարեկան դառնալը հրաժարվում են Հայաստանի քաղաքացիությունից։ Առաջարկվում է մինչև 16 տարին լրանալը քաղաքացիությունից հրաժարվելու դիմաց արական սեռի քաղաքացիներ վճարեն 15 միլիոն դրամի հանրային պարտավորություն։ Այն կզրոյացվի կամ կվճարվի՝ կախված զինվորական հաշվառման կարգավիճակից։

Կարդա ավելին

Առաջարկվում է հեշտացնել մուտքը «Արտաշատ մայրաքաղաք» արգելոց

Ազգային անվտանգության ծառայությունը առաջարկում է «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց մուտքը հեշտ դարձնել։ Ներկայումս արգելոց գնալու համար պետք է հատուկ թույլտվություն (անցագիր) և փաստաթուղթ։ Այս նախագծով այլևս անհրաժեշտ չի լինի ո՛չ թույլտվություն, ո՛չ էլ անձնագիր։

Կարդա ավելին