Հայաստան

Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական հռչակագիր է ստորագրվել

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը ստորագրել են Հայաստանի և Նիդեռլանդների Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։

Կարդա ավելին

Թուրք լրագրողները Փաշինյանի հարցազրույցի համար ժամանել են Հայաստան պետբյուջեի հաշվին

Թուրքական 10 լրատվամիջոցի ներկայացուցիչներ այցելել են Հայաստան՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և պետական բյուջեի հաշվին։ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը հայտնել է, որ այցի նպատակը թուրքական հանրությանը Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը ներկայացնելն է։

Կարդա ավելին

Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական հետապնդում է հարուցվել՝ առաձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման, պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։

Կարդա ավելին

Երևանի մետրոպոլիտենն արդիականացվում է, բայց դեռ հարմարավետ չէ

Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման համար արդեն ծախսվել է 1,06 մլրդ դրամ։ Միջոցներն օգտագործվել են և շարունակում են օգտագործվել պահեստների վերանորոգման, էներգահամակարգերի արդիականացման և շարժասանդուղքների փոխարինման համար։

Կարդա ավելին

Թուրքիայում կայանալիք մարմնամարզության աշխարհի գավաթին Հայաստանը երկու մարզիկ կներկայացնի

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց ընտրանին աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին կմասնակցի երկու մարզիկով: Թուրքիայի Անթալիա քաղաք մրցման կմեկնեն օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը և Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը։

Կարդա ավելին