Հայաստան

Շառլ Ազնավուրի 100-ամյակի օրը Երևանում կտեղադրվի շանսոնյեի հուշարձանը

Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողությունը նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մայիսի 22-ին։ Սրա մասին նշվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ 

Կարդա ավելին

«Գումի» շուկայից ձերբակալված 2 անձ դեռ անազատության մեջ է

Երևանի «Գումի» շուկայում դեկտեմբերի 13-ին լարված իրավիճակ էր վաղ առավոտից։ Մսավաճառների գործունեությունը վերահսկելու նպատակով ՍԱՏՄ ներկայացուցիչները եկել էին շուկա։ Նրանք առգրավել էին շուրջ 1 տոննա միս։ Նշում էին, որ վաճառքն իրականացվում է նորմերի խախտումներով։

Կարդա ավելին

Կմշակվի քառամյա ծրագիր Երևանում օդի աղտոտվածության բարելավման համար

Նախորդ շաբաթ սոցիալական հարթակներում Երևանի բնակիչները արձագանքել են մայրաքաղաքում օդի աղտոտվածությանը։ Մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը 5-7 անգամ գերազանցել էր համաշխարհային առողջապահական չափանիշները։

Կարդա ավելին

Կառավարության դիմաց հավաքների մասնակից անձը «Զվարթնոցում» ձերբակալվել ու տեղափոխվել է Քննչական կոմիտե

Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի բուժքույրերից մեկը Մոսկվայից Երևան ժամանելիս ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում։ Հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Կարդա ավելին

Ոսկեհասկ գյուղում քաղաքացին տան տանիքում հանկարծամահ է եղել

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհասկ գյուղում քաղաքացին տան տանիքում հանկարծամահ է եղել։

Կարդա ավելին

«Առավելագույնը 100 դրամ» խորագրով ստորագրահավաքին միացել է 75,000-ից ավել քաղաքացի

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հրապարակած տեսանյութում տեղեկացնում է, որ «Առավելագույնը 100 դրամ» խորագրով հանրային տրանսպորտի սակագների թանկացման դեմ ստորագրահավաքին արդեն իսկ միացել է 75,000-ից ավել քաղաքացի։

Կարդա ավելին