Հայաստան

Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին վերաօծվեց

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ այսօր տեղի ունեցավ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը։ Մայր աթոռ Սուրբ էջմիածնից Գյումրի էր բերվել Փրկչի Խաչափայտի մասունքը։

Կարդա ավելին

Նպաստից կարող են զրկվել այն ընտանիքները, որոնք իրենց երեխաներին դպրոց չեն տանի

Առաջարկվում է նպաստից զրկել նպաստառու այն ընտանիքներին, որոնք հրաժարվում են իրենց երեխաներին դպրոց տանելուց։ Սրա մասին ասել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը։

Կարդա ավելին

Հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 1․926․405 զբոսաշրջիկ

2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 1 մլն 926 հազար 405 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս թիվը 5.8 տոկոսով նվազել է: Սրա մասին հրապարակել է Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն։

Կարդա ավելին

Հայտնի է շրջանավարտների և դիմորդների համար միասնական քննությունների հայտագրման գործընթացի մեկնարկը

Գնահատման և թեստավորման կենտրոնը դեկտեմբերի 15-ից սկսում է 2024-2025 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2025 թվականի բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների (I փուլ, հունվար, փետրվար) հայտագրման գործընթացը:

Կարդա ավելին

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ «Հայոց պատմություն» առարկան կկրի «Հայաստանի պատմություն» անվանումը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ պատմության դասագրքերը գաղափարական փոփոխության չեն ենթարկվելու՝ պատմությունն ու բովանդակությունը մնում են նույնը, վերանայվում է մոտեցումը։

Կարդա ավելին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Ադրբեջանի հետ համաձայնությամբ Բաքվում պահվող հայ գերիներին է փոխանցել նրանց հարազատների պատրաստած անձնական իրերվ ծանրոցները

Կարդա ավելին

23 հազար դոլար 3 զորակոչիկի զինծառայությունից ազատելու կամ զորակոչը հետաձգելու համար

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ զորակոչի բաժնի պետը 23 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ստացել՝ երեք զինծառայողների պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ տարկետում տալուն նպաստելու համար

Կարդա ավելին