Մշակույթ

Ադրբեջանում քննարկում են քանդել «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը

Երբ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում քանդեցին Հովհաննես Այվազովսկու հուշարձանը, շատերն այդ քայլը համարեցին ուղղված ոչ միայն հիշողության, այլև մշակույթի դեմ։ Բայց դա միայն սկիզբն էր։ Այժմ Ադրբեջանում ավելի մեծ քայլի են պատրաստվում․ թիրախում Արցախը խորհրդանշող «Մենք ենք մեր սարերը» հուշարձանն է, որին մենք անվանում ենք «Դեդո-Բաբոյի արձան»։

Կարդա ավելին

Ջենիֆեր Լոպեսի համերգի պատճառով հայ-վրացական սահմանին հերթեր են

Արդեն երրորդ օրն է, ինչ հայ-վրացական սահմանը՝ հատկապես «Սադախլո» անցակետը, գործում է գերծանրաբեռնված ռեժիմով։ Սահմանային անցումը դեպի Հայաստան ուղեկցվում է հսկայական հերթերով ու երկարատև սպասումով։ Հայաստան է ժամանում աշխարհահռչակ փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսը՝ իր համաշխարհային շրջագայության շրջանակում։ Երգչուհու համերգը կայանալու է այսօր երեկոյան՝ օգոստոսի 3-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում։

Կարդա ավելին

Ջենիֆեր Լոպեսը ժամանեց Հայաստան. որքա՞ն գումար է ծախսել կառավարությունը համերգի համար

Համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսի «UP ALL NIGHT» շրջագայության շրջանակում Հայաստանում վաղը՝ օգոստոսի 3-ին, ելույթ կունենա Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Այսօր՝ օգոստոսի 2-ին, հայտնի երգչուհին ժամանել է Հայաստան։

Կարդա ավելին

Արթիկում իշխանությունները ցանկանում են ապամոնտաժել Հայրենական մեծ պատերազմի զոհված զինվորների հուշարձանը

Արթիկ քաղաքի իշխանությունները գաղտնի պատրաստվում են Ազատության հրապարակից ապամոնտաժել և տեղափոխել Հայրենական մեծ պատերազմի զոհված զինվորների հուշարձանը, պնդում են ընդդիմադիր պատգամավորներ Մհեր Մելքոնյանը և Դերենիկ Մալխասյանը։

Կարդա ավելին

Ինչո՞ւ ենք մենք Վարդավառ նշում և ի՞նչ պատմություն ունի ջուր ցողելու սիրված սովորույթը

Այսօր Հայաստանով մեկ փողոցները, բակերն ու այգիները լցվում են ջրով, ծիծաղով ու ուրախությամբ։ Մարդիկ ցողում են միմյանց ջրով, երեխաները հրճվում են, իսկ մեծերը՝ ժպտում։ Այս օրը մենք բոլորս գիտենք որպես Վարդավառ, բայց գիտե՞ք, թե որտեղից է գալիս այս տոնը, ինչ նշանակություն ունի այն, և ինչու է այն համարվում ոչ միայն ժողովրդական, այլ նաև եկեղեցական մեծ տոն։

Կարդա ավելին