Տնտեսություն

Հայաստանի և Իրանի միջև բեռնափոխադրումները կպարզեցվեն

Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Հայաստանում է։ Մարտի 25-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է իրանցի իր գործընկերոջը։ Նախարարների հանդիպման ընթացքում քննարկվել են բեռնափոխադրումների պարզեցման հարցերը, ներառյալ մաքսային տուրքերի փոփոխությունները։

Կարդա ավելին

Հայաստանի կենտրոնական բանկը կարող է փոխհատուցում տրամադրել առցանց վարկերի զոհ դարձածներին

Հայաստանի կենտրոնական բանկն առևտրային բանկերի հետ համատեղ կուսումնասիրի առցանց վարկերի հետ կապված խարդախության դեպքերը։ ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նիստում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ շատ քաղաքացիներ, հատկապես «Ռոքեթ լայն» վարկային ծառայության միջոցով, դարձել են խարդախության զոհ՝ պարզելով, որ իրենց անունով վարկեր են ձևակերպվել։

Կարդա ավելին

Հայաստանն արդեն կարող է ձկնամթերք արտահանել Եվրամիության շուկա

​Հայաստանը 2025 թվականի մարտի 16-ից պաշտոնապես իրավունք է ստացել արտահանել բարձրորակ ջրային կուլտուրաներ՝ թեփուկավոր ձկներ և դրանցից ստացված մթերքներ, այդ թվում՝ խավիար և ձկնկիթ, դեպի Եվրոպական միության (ԵՄ) երկրներ։ ​Գործընթացը սկսվել էր դեռևս 2011 թվականին և հաջողությամբ ավարտվել է։​

Կարդա ավելին

Հայաստանի պետբյուջեի եկամուտները կատարվել են 95․8 տոկոսով, պետական պարտքն էլ աճել է

Հայաստանի պետական բյուջեն 2024-ին կատարվել է բարձր ցուցանիշով։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ բյուջեի եկամուտները կազմել են 95.8%, որից հարկային եկամուտներն ու պետական տուրքերը՝ 92.7%։ Ծախսերն իրականացվել են 93.9%-ով, ինչը 2023-ի համեմատ 16%-ով ավելի է։

Կարդա ավելին

Հայաստանի ավիացիայի սահմանափակումները կարող են վերացվել․ 41 թերություն շտկվել է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը տեղեկացրել է, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) իրականացրած աուդիտի ընթացքում արձանագրված 41 թերություններն արդեն շտկվել են:

Կարդա ավելին

Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական համաձայնագիր կստորագրվի

Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև ստորագրվել է եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր:

Կարդա ավելին

ԵԱՏՄ-Իրան համաձայնագիրը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի տնտեսության համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և Իրանի միջև 2025 թվականի մայիսի 15-ից կսկսի գործել ազատ առևտրի համաձայնագիրը։ Այն կնպաստի ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրի աճին։ Այն կողմերի միջև առևտրաշրջանառությունը կհասցնբնի12 միլիարդ դոլարի, ինչը կրկնակի կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը։

Կարդա ավելին