Տնտեսություն

Հայաստանում 2024 թվականին վերանորոգվել է ավելի քան 710 կմ ճանապարհ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը 2024 թվականի ամփոփոիչ ասուլիսում հայտնել է, որ հանրային տրանսպորտի վարձավճարը մարզերում կարող է բարձրանալ, բայց կարող է նաև անփոփոխ մնալ կամ իջնել։

Կարդա ավելին

Այս տարի արտոնյալ պայմաններով Հայաստան կներկրվի 8000 էլեկտրամոբիլ․ ի՞նչ է սա նշանակում

2025 թվականին արտոնյալ պայմաններով Հայաստան կներկրվի 8000 էլեկտրամոբիլ։ Նշված քվոտայի բաշխումն իրականացվելու է նոր սկզբունքով։ Մանրամասները ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության առևտրի և ինտեգրացիայի վարչության պետ Էմմա Մովսիսյանը:

Կարդա ավելին

ԱՄԷ ներդրողներից մեկը մտադիր է Հայաստանում հիմնել նավթավերամշակման գործարան

ԱՄԷ ներդրողներից մեկը մտադիր է Հայաստանում հիմնել նավթավերամշակման գործարանը։ Այն նախատեսվում է կառուցել Իրանի հետ սահմանին։ Ներդրումային առաջարկը ներկայացվել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումային աջակցության կենտրոն, ինչը նպաստում է ծրագրի արագ իրականացմանը։

Կարդա ավելին

Ռուսական ոսկին կարող է մեծացնել Հայաստանի ու ԱՄԷ-ի միջև առևտուրը

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ Հայաստանի առևտուրը 2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին աճել է ավելի քան հինգ անգամ՝ հասնելով գրեթե հինգ միլիարդ դոլարի։ Հայաստանը դարձել է համաշխարհային շուկաներ ռուսական ոսկու և ադամանդի արտահանման հիմնական ուղին։

Կարդա ավելին

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ 2024 թվականին կառուցվել և նորոգվել է շուրջ 130 կմ ոռոգման ցանց

Սուբվենցիոն ծրագրով 2024 թվականին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցմանն ու նորոգմանը հատկացվել է 6.38 մլրդ դրամ, նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ։ Սրա մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նա հավելել է, որ ոռոգման համակարգերի կառուցում ու նորոգում ծրագրով՝ 5.14 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, կառուցվել և նորոգվել է շուրջ 130 կմ ոռոգման ցանց։

Կարդա ավելին

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ

Օրեր առաջ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթում տարվա լավագույն հավաքական ճանաչված Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ։

Կարդա ավելին

«Լիդիան Արմենիա» ընկերությունը իր 12.5 տոկոս բաժնետոմսերը փոխանցեց Հայաստանի կառավարությանը

«Լիդիան Արմենիա» ընկերությունը իր 12.5 տոկոս բաժնետոմսերը փոխանցեց Հայաստանի կառավարությանը։ Պայմանագիրը ստորգարվեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարարությունում ստորագրվեց։ Գործադիրի կողմից պայմանագիրը ստորագրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Լիդիան Արմենիա»-ի ՓԲԸ-ի կողմից՝ տնօրեն Հայկ Ալոյանը։

Կարդա ավելին

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ տրվել է գործառնական փուլի պաշտոնական մեկնարկը

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը անդրադարձել է ԵՄ վիզաների ազատականացման հարցին։ Նա նշել է, որ տրվել է գործառնական փուլի պաշտոնական մեկնարկը:

Կարդա ավելին