Ռազմական

Կառավարությունը լրացուցիչ գումար կտրամադրի Զինված ուժերի կոմունալ պայմանների բարելավման համար

ՀՀ կառավարությունը որոշել է լրացուցիչ ֆինանսավորում հատկացնել Զինված ուժերի (ԶՈւ) մշտական տեղակայման վայրերում և մարտական հերթապահության բնագծերում անհրաժեշտ կոմունալ-կենցաղային պայմանների ապահովման համար

Կարդա ավելին

Ադրբեջանը կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, թե հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել նրանց ուղղությամբ։ Հայաստանի ՊՆ-ն հերքում է այն՝ նշելով, որ մարտի 31-ին՝ ժամը 00։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն:

Կարդա ավելին

Կրակոցները Հայաստանի ուղղությա՞մբ են․ Պաշպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ սահմանային կրակոցների վերաբերյալ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցնում է, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով արձանագրված կրակոցները ուղղված չեն դեպի Հայաստանի տարածքը։

Կարդա ավելին

Ատեստավորում հանձնած զինծառայողների միայն 57 տոկոսն է դրական գնահատական ստացել

Ատեստավորում հանձնած զինծառայողների միայն 57 տոկոսն է կարողացել դրական գնահատական ստանալ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտնած տվյալների համաձայն՝ 2024 թվականին 13․500 զինծառայող է հանձնել ատեսդտավորում։ Նրանց աշխատավարձը դարձել է 470․000 դրամ։ Նախկինում այն 205․000 դրամ էր։

Կարդա ավելին

Թրամփն ու Պուտինը զրուցել են․ ռուս-ուկրաինական պատերազմը մոտենում է ավարտին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 14-ին զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նշելով, որ «շատ լավ հնարավորություններ» կան, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը կարող է ավարտվել։ Նա հավելել է, որ խնդրել է Պուտինին խնայել «ամբողջովին շրջապատված» ուկրաինական զորքերի կյանքը՝ նկատի ունենալով ուկրաինական ուժերի՝ Կուրսկի շրջանից դուրս գալը։

Կարդա ավելին

Պաշտոնական Երևանին անհրաժեշտ Հայաստան-Հնդկաստան համագործակցությունը լարվածություն է առաջացնում տարածաշրջանում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Երևանը մեծ հետաքրքրություն ունի Հնդկաստանում արտադրված ռազմատեխնիկայի նկատմամբ՝ այն համարելով պաշտպանական բարեփոխումների առանցքային մաս։

Կարդա ավելին

Ի՞նչ իրավիճակ է Լաթաքիայում

Սիրիայի ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերը մարտեր են մղում երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող ափամերձ քաղաքներում նախորդ նախագահ Բաշար ալ-Ասադի հավատարիմ զինյալների հետ: Հիմնական մարտերն ընթանում են Լաթաքիա նահագնում։ Մարտի 8-ին հայտնեցինք, որ երկու հայ է զոհվել մարտերի պատճառով։

Կարդա ավելին

Քանի՞ մահվան դեպք է գրանցվել նախորդ տարի Հայաստանի զինված ուժերում

Նախորդ տարվա ընթացքում Հայաստանի Զինված ուժերում 40 մահվան դեպք է գրանցել։ Դատախազության հրապարակած տվյալներով՝ ծառայության հետ կապված հանգամանքներում մահացել է 27 զինծառայող։ Ինքնասպանության և ինքնասպանության հասցրած դեպքերը 7-ն են եղել։ Ճանապարհատրանսպորտային պատահարից մահացել է 4 զինծառայող։ Մարտական մեքենաներ վարելու հետևանքով գրանցվել է 1, ավիավթարից՝ 2, հիվանդությունից՝ 3 մահվան դեպք։ Ծառայության հետ չկապված հանգամանքներում մահացել է 13 զինծառայող։

Կարդա ավելին